-
29.12.2013|
21:47
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ Բեռլին:
-
26.12.2013|
17:20
Խորհրդարանի չորս խմբակցությունները վերստին Սահմանադրական դատարան են դիմելու՝ այս անգամ վիճարկելու հայ-ռուսական պայմանագրերի քվեարկության արդյունքները: Այսօր ԱԺ հաշվիչ հանձնաժողովը նիստ է հրավիրել, որին չեն մասնակցել ոչ միայն հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, այլև Տաճատ Վարդապետյանը և ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը:
-
25.12.2013|
14:18
Աժ-ում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից որոշ ՀՀԿ-ականների գրանցման քարտերը վերցնելը ՀՀԿ-ն-որակել է իբրև գողություն: Փոստանջյանը քարտերը վերցրել է օրը ցերեկով, հանրապետականների աչքի առաջ, ընդ որում` նաև նրանց քարտերը, ովքեր այդ պահին պատգամավորի կողքին կանգնած էին: Հրապարակված տեսանյութում դա պարզ երևում է: Ուրեմն ի՞նչ գողության մասին է խոսքը:
-
24.12.2013|
19:44
ԱԺ երեկվա նիստի նախօրեին քաղաքացիական ակտիվիստները, ընդդիմության համակիրները քննարկում եին, թե ինչպես կարելի է խափանել գազային պայմանագրի քվեարկությունը: Առաջարկներից մեկը նախագահության ամբիոնը գրավելով քվեարկությունը կանխելն էր: Այս կոչի հեղինակները այդ մասին տեղեկացրել էին նաև մի շարք պատգամավորների: Խորհրդարանի ամբիոնը գրավելը ընդդիմության պայքարի մեթոդներից է: Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցությունը այս տարվա ընթացքում մի քանի անգամ գրավել է Գերագույն ռադայի ամբիոնը: Ու, որքան հիշում եմ, պատգամավորներից ոչ մեկը դրա համար դատական պատասխանատվության չի ենթարկվել, ոչ էլ զնդանն է նետվել:
-
24.12.2013|
13:39
Երեկ երբ Ազգային ժողովն ավարտեց քառօրյայի աշխատանքը, ՀՀԿ-ականները դժվար խնդրի առաջ էին կանգնել: Խորհրդարանի շենքից դուրս գալու դժվարությունը, նրանց ստիպում էր այլ մեթոդների դիմել:
-
23.12.2013|
13:35
Կարգին Հայկոն (Հայկ Մարությանը), իր խոստմանը համաձայն (երեկ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հատուկ ժամանելու է Պրահայից` ԱԺ-ի դեմ բողոքին ներկա լինելու համար), գազի բալոնը ձեռքին, մասնակցում էր ցույցին:
-
23.12.2013|
13:30
ԱԺ-ում անկառավարելի իրավիճակ էր: Ընդմիջումից հետո ՀՀԿ-ականները չէին կարող քվեարկություն իրականացնել, քանի որ, ինչպես նշել էինք, Զարուհի Փոստանջյանը գրանցման քարտերը հավաքել էր: Ստիպված անցան հին ու բարի ժամանակներին և ձեռքով քվեարկեցին:
-
23.12.2013|
12:36
ԱԺ-ում այս պահին քաոսային իրավիճակ է։ Հայ-ռուսական պայմանագրերի հետ կապված քվեարկության սկիզբը մեկնարկեց մի քանի լրագրողների ԱԺ դահլիճում բողոքի ակցիա կազմակերպելով։ Չորս երիտասարդների ձեռքին պաստառներ կային հետևյալ մակագրությամբ. «Մի վաճառվե՛ք, որոշողը մենք ենք»։
-
21.12.2013|
15:31
Ազգային ժողովում ուրբաթ օրը իշխանության համար, ինչպես կասեր Գուրգեն Արսենյանը, «սև օր» էր: Ամենաթունդ քննադատությունն ու ամենասուր վիրավորանքն էր հնչում ընդդիմադիրների ու «այլընտրանքի» շուրթերից: ՀՀԿ-ն համբերեց, համբերեց, բայց վերջում Գալուստ Գրիգորիչն իր «ոճին» հավատարիմ, մի երկու «քաղցր» խոսք ասաց քննադատողներին: Սակայն ՀՀԿ-ում վիճակն իսկապես ծանրագույներից էր, որովհետև հակափաստարկների սղությունն ակնհայտ էր: Տնտեսական հիմնավորումների դեֆիցիտն ստիպեց հանրապետականներին ընդդիմության ներկայացուցիչների հասցեին անձնական վիրավորանքների տարափ տեղալ:
-
20.12.2013|
17:23
«Այն, ինչ այսօր ԱԺ-ի քննարկմանն է դրված, խփում է բոլոր ռեկորդները և տեղավորվում ` «իշխանություն՝ գազի դիմաց» խոսուն վերնագրի ներքո: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը 2011-ից ի վեր թաքցրել գազի պարտքը և ինչու է հիմա բարձրաձայնում»,- իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` դա բացատրելով ընտրություններով, և այդ թանկացումը ժողովրդի տրամադրվածության վրա վատ ազդեցություն կունենար: «Սերժ Սարգսյանը մոսկովյան բազմաթիվ այցերից մեկում հասավ իր գերնպատակին` Հայաստանի անունը դրեց Գազպրոմի ցուցակում: Սերժ Սարգսյանի վարչախումբն այսպիսով փորձում է լուծել իշխանության պահպանման, ռուսական իշխանությունները` Հայաստանի վասալացման խնդիրը»,- շեշտեց պատգամավորը` միաժամանակ շեշտելով, որ այս պայմանագիրը պետականության դեմ դավադրություն է: